Փաստաբանը
դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին՝ տեղեկացնելով, որ արտակարգ դրության սահմանափակումների
պատճառով քրեկատարողական հիմնարկում գտնվող իր պաշտպանյալը չի կարողանում ստանալ անհրաժեշտ
դեղորայքը:
Նա հայտնել
է, որ դատապարտյալին նշանակված դեղորայքը մշտապես փոխանցում են ազգականները, իսկ սահմանափակումների
պատճառով ներկայում չի թույլատրվում դատապարտյալի ազգականին տեղաշարժվել. մի քանի անգամ
կանգնեցրել են մեքենան և հետ ուղարկել:
Մարդու իրավունքների
պաշտպանի և Պարետատան համագործակցության արդյունքում տրվել են անհրաժեշտ ցուցումներ
դատապարտյալին դեղորայքով ապահովող քաղաքացու հետագա տեղաշարժը թույլատրելու համար: