Արտակարգ
դրություն հայտարարելուց մի քանի օր անց անց Մարդու իրավունքների պաշտպանին է
դիմել Հայաստանի մարզերից մեկի բնակիչ, ՀՀ քաղաքացի Ռուսաստանի Դաշնությունում
բնակվող ընտանիքի հետ վերամիավորվելու հարցով։
Նա
տեղեկացրել է, որ եկել է Հայաստան ծնողներին տեսակցելու և չի կարողանում
վերադառնալ ՌԴ, որտեղ տևական ժամանակ բնակվում է կնոջ հետ և ունի այնտեղ
ժամանակավոր կացության թույլտվություն։
Մարդու
իրավունքների պաշտպանի աշխատակազմի արդյունավետ և արագ արձագանքման արդյունքում՝
հաշվի առնելով ժամանակավոր կացություն թույլտվությունը քաղաքացին կարողացել է ձեռք
բերել տոմս և վերադառնալ Ռուսաստանի Դաշնություն: