Հայաստանում
կալանավորված, ՌԴ իրավապահ մարմինների կողմից հետախուզվող Միսակ Լազարյանի
իրավունքների հարցով երեկ ինձ է դիմել նրա փաստաբան Արկադյա Գևորգյանը։ Դիմել են
նաև Ազգային ժողովի մի շարք պատգամավորներ:
Փաստաբանը բարձրացրել է ինչպես Միսակ Լազարյանին չհանձնելու,
այնպես էլ Հայաստանում ապաստանի տրամադրման հարցերը:
Մարդու իրավունքների պաշտպանը տեղեկացվել է, որ Գլխավոր
դատախազությունը հանձնման հարցով դեռ որոշում չի կայացրել, և հարցը գտնվում է
քննարկման փուլում:
Վաղն Մարդու իրավունքների պաշտպանի որոշմամբ կնախաձեռնվի
վարույթ և հանձնման ու ապաստանի հարցրեով պարզաբանումներ ու անհրաժեշտ
տեղեկություններ ստանալու հարցերով կհասցեագրվեն գրություններ, կձեռնարկվեն
օրենքով նախատեսված քայլեր։
Քանի որ փաստաբանը նշել է, որ Մ. Լազարյանը հայտարարել է
հացադուլ, այդ հարցը նույնպես կլինի Պաշտպանի աշխատակազմի ուշադրության ներքո: