Մարդու իրավունքների
պաշտպան Արման Թաթոյանը շնորհավորական ուղերձ է հղել ասորական համայնքի ներկայացուցիչներին
ասորական Նոր տարվա՝ Հաբ-Նիսանի կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասվում է․
«Հայաստանում
ասորական համայնքի հարգելի՛ ներկայացուցիչներ,
Շնորհավորում
եմ բոլորիդ ասորական Նոր տարվա՝ Հաբ-Նիսանի կապակցությամբ։
Բնության վերածնունդը
խորհրդանշող այս հինավուրց տոնը թող առողջություն և բարեկեցություն բերի բարեկամ ասորի
ժողովրդին:
Որպես Մարդու
իրավունքների պաշտպան՝ կարևոր եմ համարում, որ Հայաստանում ապրող ազգային փոքրամասնություններն
ունեն իրենց ազգային ավանդույթներն ու արժեքները պահպանելու և զարգացնելու հնարավորություն՝
բերելով իրենց արժանապատիվ նպաստը մեր երկրի զարգացմանը»,- ասված է շնորհավորական ուղերձում։