Մարդու
իրավունքների պաշտպանի հրապարակած «Նոր կորոնավիրուսի և արտակարգ դրության պայմաններում
մարդու իրավունքների վերաբերյալ» ուղեցույցը տպագրվել է բրայլյան գրով: Առաջին խմբաքանակն
արդեն ուղարկվել է առաջնային կարիք ունեցող անձանց:
Տպագրությունն
իրականացվել է ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի Բնակչության
հիմնադրամի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից իրականացվող «Մարդու իրավունքների խթանում և պաշտպանություն»
ծրագրի աջակցությամբ: