Արտակարգ դրության պայմաններում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքը կազմակերպվում է արտակարգ ռեժիմով:
Դիտարկումը և բողոքների ուսումնասիրությունը վկայում են, որ անհրաժեշտ է հանրությանն իրազեկել այն մասին, որ ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված են իրավունքներ, որոնք բացարձակ բնույթ են կրում և չեն կարող սահմանափակվել արտակարգ դրության ժամանակ:
Խոսքը վերաբերում է այդ իրավունքներից հետևյալ հիմնականներին՝
• Մարդու իրավունքների պաշտպանին դիմելու իրավունքը,
• դատական պաշտպանության իրավունքը և մարդու իրավունքների պաշտպանության միջազգային մարմիններ դիմելու իրավունքը,
• արդար դատաքննության իրավունքը, իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը և անմեղության կանխավարկածը,
• դատապարտվածի բողոքարկման իրավունքը, ներման խնդրանքի իրավունքը,
• մարդու արժանապատվությունը և կյանքի իրավունքը,
• ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության իրավունքը և խոշտանգման արգելքը,
• օրենքի առջև ընդհանուր հավասարությունը,
• ամուսնանալու ազատությունը,
• երեխայի իրավունքները,
• կրթության իրավունքը (բացառությամբ մրցութային հիմունքներով կրթության իրավունքը),
• մտքի և կրոնի ազատությունը: