Մարտի 5-ին
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը խոհրդակցություններ է ունեցել Մարդու իրավունքների
եվրոպական դատարանում նախագահ Լինոս-Ալեքսանդր Սիսիլիանոսի ղեկավարությամբ: Խորհրդակցություններ
տեղի են ունեցել նաև Եվրոպական դատարանի դատավոր Արմեն Հարությունյանի մասնակցությամբ:
Հանդիպման
ժամանակ անդրադարձ է կատարվել Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ 2017 թվականից
ներդրված ՄԻԵԴ-ում քննվող գործերով երրորդ կողմ ներգրավվելու պրակտիկային, որ համարվում
է միջազգային լավագույն փորձ: Եվրոպական դատարանի կողմից ընդգծվել է այս պրակտիկայի
և այն շարունակելու կարևորությունը դատարանի համար, ինչպես նաև ընդգծվել է այդ միջնորդությունների
բարձր մասնագիտական որակը:
Արման Թաթոյանը
նշել է Մարդու իրավունքների պաշտպանի կողմից Եվրոպական դատարանի վճիռների կատարման
անկախ գնահատականներ ներկայացնելու փորձը Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և իրավունքի
գերակայության գլխավոր տնօրինություն, ինչպես նաև Պաշտպանի աշխատակազմի ու այլ մարմինների
համար վերապատրաստումները և հանրային լայն իրազեկման ծրագրերը, որոնք հիմնված են երկրում
Եվրոպական դատարանի իրավաբանության արդյունավետ ներդրմանը: