Դատապարտյալը խնդրել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը բուժզննում
անցնելու և անհրաժեշտ վիրահատությունը կազմակերպելու հարցում:
Ըստ դիմումատուի՝ ազատությունից զրկման վայրում ստացել է բուժում,
սակայն չկա դրական դինամիկա: Նրա պնդմամբ՝ իրեն անհրաժեշտ է շտապ վիրահատություն,
սակայն տևական ժամանակ չի կազմակերպվում:
Բարձրացված հարցի կապակցության
Մարդու իրավունքների պաշտպանը քննարկման ընթացակարգի շրջանակում գրություններ է
հասցեագրել Արդարադատության նախարարություն:
Արդյունքում, դատապարտյալն անցել է անվճար բուժզննում և վիրահատվել
է։