Խնդիրն
այն է, որ գործող օրենսդրությամբ ոստիկանության ծառայողի նկատմամբ հարուցված
քրեական գործի շրջանակում վերջինս միաժամանակ զրկվում է աշխատավարձի վճարման,
սեփական նախաձեռնությամբ ոստիկանությունում ծառայությունից ազատվելու, ինչպես նաև
այլ պաշտոնի նշանակվելու հնարավորություններից, բացառությամբ
գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանք կատարելուց:
Արդյունքում,
ոստիկանության ծառայողը, վերջնական դատական ակտով մեղավորությունն ապացուցված
չլինելու պարագայում, իր և ընտանիքի առաջնահերթ կարիքների բավարարման խնդրի առջև է
կանգնում: