Աշխատանքային
այցով Արցախում գտնվող Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն
Արցախի գործընկերոջ հետ այսօր այցելել են՝
- Ռազմական
ոստիկանություն՝ ընդունիչ-բաշխիչ բաժին և կարգապահական մեկուսարան,
ձերբակալվածների պահման վայր.
- Շուշիի
քրեակատարողական հիմնարկ.
- Ստեփանակերտի
կենտրոնական զինվորական հոսպիտալ:
Այցերի ընթացքում
տեղի են ունեցել առանձնազրույցներ զինծառայողների և սպայական կազմերի հետ,
մանրամասն ուսումնասիրվել են նրանց իրավունքների հարցերը, բուժծառայությունների
վիճակը, կարգապահական տույժերի և քրեական գործերով ձերբակալումների ու կալանքների
հիմքերը, զինծառայողների պահման պայմանները։
Այցերն ու մյուս
աշխատանքներն իրականացվել են՝ թե՛ Հայաստանի, թե՜
Արցախի դեպքում
հաշվի առնելով յուրաքանչյուր երկրի Մարդու իրավունքների պաշտպանի իրավասությունը, հասցեագրված
բողոքները և բողոքների վերաբերելիությունը։