Արցախում աշխատանքային այցով գտնվող
Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն Արցախի գործընկերոջ հետ փետրվարի
21-ին հանդիպել է Արցախի Պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար,
գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանին:
Քննարկվել է զինծառայողների իրավունքների
պաշտպանությանն ու գերատեսչությունների միջև համագործակցության խորացմանն առնչվող հարցերի
լայն շրջանակ:
Անդրադարձ է կատարվել բանակում մահվան
դեպքերի կանխարգելման ուղղությամբ համակարգային քայլերի իրականացման անհրաժեշտությանը,
զինվորների և սպաների, այդ թվում՝ կանանց իրավունքների իրավունքների հետ կապված հարցեր:
Հանդիպմանը մասնակցել են ՊԲ հրամանատարի
1-ին տեղակալ-շտաբի պետ, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը, Հայաստանի մարդու իրավունքների
պաշտպանի աշխատակազմի դեպարտամենտի ղեկավար Արտյոմ Սեդրակյանը: