Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը դեկտեմբերի 26-ին հանդիպել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ։
ԱԺ նախագահն ու Մարդու իրավունքների պաշտպանն ամփոփել են անցնող տարին: Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ սահմանադրական երկու հաստատությունների համագործակցությունն արդյունավետ է եղել 2019 թվականին՝ այս համատեքստում խորհրդանշական համարելով Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության 15-րդ տարեդարձի առթիվ կազմակերպված միջազգային համաժողովի անցկացումը խորհրդարանի հարկի տակ, որին մասնակցում էին մեծ թվով հյուրեր Հայաստանից և արտերկրից:
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը կարեւորել է օրենսդրական նախագծերի հետ կապված Ազգային ժողովի նախագահի հետ համատեղ աշխատանքները, առանձին պատգամավորների և խորհրդարանական հանձնաժողովների հետ համագործակցությունը, ազատությունից զրկման վայրեր պատգամավորների այցերից առաջ և հետո ինֆորմացիայի փոխանակումն ու երկրում առկա խնդիրները համատեղ լուծելու պատրաստակամությունը։