Մարդու
իրավունքների պաշտպանի
աշխատակազմում ստեղծվել
է Հաշմանդամություն
ունեցող անձանց
իրավունքների պաշտպանության
բաժին: Բաժինն
ապահովելու է
պետական և
տեղական ինքնակառավարման
մարմինների ու
պաշտոնատար անձանց
կողմից հաշմանդամություն
ունեցող անձանց
խախտված իրավունքների
և ազատությունների
պաշտպանությունը, չհայտարարված
այցերի, ինչպես
նաև «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթների կիրառության մշտադիտարկման Պաշտպանի գործառույթների իրականացումը։
Մարդու
իրավունքների պաշտպանի
աշխատակազմի քաղաքացիական,
սոցիալ-տնտեսական
և մշակության
պաշտպանության դեպարտամենտի
կազմում գործող
բաժինը նախատեսում
է սերտորեն
համագործակցել ոլորտում
գործող հասարակական
կազմակերպությունների, լրատվամիջոցների
և քաղաքացիական
հասարակության այլ
ներկայացուցիչների հետ՝
աջակցելու հավասար
հնարավորությունների, իրավունքների
միջավայրի ձևավորմանը
և ամրապնդմանը:
Այս առումով
Մարդու իրավունքների
պաշտպանը հատկապես
կարևորում է
հարգանքը հաշմանդամություն
ունեցող անձանց
արժանապատվության նկատմամբ,
նրանց ինքնուրույնությունը
և մասնակցությունը
որոշումների կայացման
գործընթացում, ինչպես
նաև վերջիններիս
անկախ ապրելու
և համայնքում
ներգրավվելու իրավունքի
իրացման ապահովումը
պետական և
տեղական ինքնակառավարման
մարմինների և
պաշտոնատար անձանց
կողմից:
Հիշեցնենք,
որ Մարդու
իրավունքների պաշտպանին
է վերապահվել
«Հաշմանդամություն
ունեցող անձանց
իրավունքների մասին»
ՄԱԿ-ի կոնվենցիայի
դրույթների կիրառության
մշտադիտարկումը, ինչպես
նաև հաշմանդամություն
ունեցող անձանց
իրավունքների խախտումների
կանխարգելումը և
պաշտպանությունը։