Դեկտմբերի
25-ին՝ ժամը 00:30-ի սահմաններում ՀՀ
մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծի 116 հեռախոսահամարին ստացվել է
փաստաբանի ահազանգ՝ կապված իր վստահորդի բնակարանում իրականացվող խուզարկության
ընթացքի հետ: Ըստ փաստաբանի՝ բնակարանը
պատկանում է Արմեն Թավադյանին, ով հանդիսանում է «5-րդ ալիք» հեռուստաընկերության
սեփականատերը:
Մարդու
իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել այն
բնակարան, որտեղ, ըստ փաստաբանի, քրեական գործի շրջանակում իրականացվել է
խուզարկություն։
Այս պահին
Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները գտնվում են Ոստիկանության
Ձերբակալվածներին պահելու վայրում՝ Արմեն Թավադյանի հետ առանձնազրույց ունենալու
նպատակով:
Այցի
ընթացքում կստուգվեն նրա պահման պայմանները, իրավունքների ապահովման վիճակը:
Մարդու իրավունքների պաշտպանի
ներկայացուցիչները կապի մեջ են նաև Արմեն Թավադյանի փաստաբանների հետ:
Նշված հարցերի հետ կապված քրեական հետապնդման
մարմիններին կուղարկվի համապատասխան գրություն: