Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է արտահերթ զեկույց քրեական հետապնդման ընթացքում Ոստիկանության ծառայողների իրավունքների երաշխավորման վերաբերյալ:
Մասնավորապես, Պաշտպանին հասցեագրված անհատական բողոքների քննարկման արդյունքում պարզվել է, որ առկա է ոստիկանության ծառայողների նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելիս նրանց իրավունքների երաշխավորմանն առնչվող օրենսդրական խնդիր:
Գործող օրենսդրությամբ ոստիկանության ծառայողի նկատմամբ հարուցված քրեական գործի շրջանակում վերջինս միաժամանակ զրկվում է աշխատավարձի վճարման, սեփական նախաձեռնությամբ ոստիկանությունում ծառայությունից ազատվելու, ինչպես նաև այլ պաշտոնի նշանակվելու հնարավորություններից, բացառությամբ գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանք կատարելուց:
Արդյունքում, ոստիկանության ծառայողը, վերջնական դատական ակտով մեղավորությունն ապացուցված չլինելու պարագայում, իր և ընտանիքի առաջնահերթ կարիքների բավարարման խնդրի առջև է կանգնում:
Թեմայի վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանը դիմում է հասցեագրել նաև Սահմանադրական դատարան:
Մանրամասները՝ այստեղ: