Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է
2018-2019 թվականներին Սահմանադրական դատարան ներկայացված իր հատուկ
դիրքորոշումների ժողովածուն:
Սահմանադրական դատարան հատուկ դիրքորոշումներ
ներկայացնելու պրակտիկան ներդրվել է 2016 թվականից սկսած։ Հատուկ
դիրքորոշումներում ներառվում են Պաշտպանի կողմից անհատական բողոքների քննարկման,
ինչպես նաև մշտադիտարկման արդյունքում իրավունքների և ազատությունների վերաբերյալ
իրականացված վերլուծությունները, կոնկրետ հարցի սահմանադրականության մասին
միջազգային սկզբունքներ և չափանիշներ:
Դիրքորոշումները վերաբերում են գրավի՝ որպես
կալանքին այլընտրանքային խափանման միջոցի կարգավորումներին, դատավորի կարգապահական
պատասխանատվության հիմքերի որոշակիությանը և որոշումների բողոքարկման ընթացակարգերին,
աշխատանքի էական պայմանների փոփոխմանը՝ որպես աշխատանքային պայմանագրի լուծման
հիմք և այլն։
Հիշեցնենք, որ նախորդ տարի հրապարակվել է
«2017-2018 թվականներին ՀՀ սահմանադրական դատարան ներկայացված ՀՀ մարդու
իրավունքների պաշտպանի հատուկ դիրքորոշումների սեղմագիր, որը ներառել է 2017
թվականին Սահմանադրական դատարան ներկայացված բոլոր, ինչպես նաև 2018 թվականի
հատուկ դիրքորոշումների մի մասը: