«Դեմոկրատիան այսօր» (Democracy Today) հկ-ի ղեկավար Գյուլնարա Շահինյանի նախաձեռնությամբ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն աշխատակազմում ընդունել է հկ-ի կողմից իրականացվող՝ երիտասարդների դերի ամրապնդման ուղղված ծրագրի մասնակից երիտասարդների Տավուշի մարզից և Արցախից։
Մարդու իրավունքների պաշտպանը կարևորել է երիտասարդության դերը և շեշտել է, որ երիտասարդների կարողությունները պետք է ծառայեցվեն երկրի զարգացմանը։
Արման Թաթոյանը երիտասարդներին է ներկայացրել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի սկզբունքներն ու ուղղությունները։ Մասնավորապես, նա նշել է, որ Պաշտպանին բողոք ներկայացրած անձանց անձնական տվյալներն ունեն բարձր պաշտպանվածություն, բողոքների ուսումնասիրության արդյունքում հաճախ վեր են հանվում համակարգային խնդիրներ և մշակվում են օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծեր՝ նպատակ ունենալով լուծել ոլորտում առկա խնդիրները։
Մարդու իրավունքների պաշտպանն անդրադարձել է տարբեր ոլորտներում իրականացվող աշխատանքներն սկսած զինածառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանությունից մինչև կանանց տնտեսական կարողությունների զարգացում։
Արման Թաթոյանը կարևորել է մարդու իրավունքների խախտման դեպքերի կանխարգելման ուղղությամբ Պաշտպանի աշխատակազմի կողմից իրականացվող իրազեկման աշխատանքները։
Երիտասարդները Մարդու իրավունքների պաշտպանին ուղղել են տարաբնույթ հարցեր կապված քրեակատարողական հիմնարկներում մարդու իրավունքների պաշտպանության վիճակից մինչև Ադրբեջանի տարածքում հայտնված մեր հայրենակիցների իրավունքների հետ։