Սիրելի´
հայրենակիցներ,
Այսօր՝
դեկտեմբերի 10-ին, միջազգային հանրությունը նշում է մարդու իրավունքների
պաշտպանության օրը: Այս օրը նշանավորվում է 1948 թվականին Մարդու իրավունքների
համընդհանուր հռչակագրի ընդունմամբ:
Մարդու
իրավունքների պաշտպանությունն ու հարգումը յուրաքանչյուր հասարակության զարգացման
հիմնական շարժիչ ուժն է:
Մարդու
իրավունքների պաշտպանությունը պետք է դառնա ոչ միայն պետական քաղաքականության
առաջնահերթ օրակարգ, այլև պետության յուրաքանչյուր ներկայացուցչի ամենօրյա
գործունեության սկզբունք:
Որպես
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան՝ իմ ամենօրյա աշխատանքն ու ջանքերը հենց
ուղղված են մեր երկրում մարդու իրավունքների ապահովման գործող կառուցակարգերի
կատարելագործմանը, հասարակական իրազեկվածության բարձրացմանը, ու առկա խնդիրների
վերհանմանն ու դրանց լուծման ուղիները կանխորոշելուն:
2019 թվականին
մեր երկիրն աչքի ընկավ դատաիրավական, հակակոռուպցիոն, մարդու իրավունքների
պաշտպանության և մի շարք այլ ոլորտային ռազմավարական փաստաթղթերի մշակմամբ և
ընդունմամբ: Կարևոր է նկատի ունենալ, որ մարդու իրավունքները՝ իբրև առաջնահերթ
ուղղություն ամրագրելուց զատ սկզբունքային են դրանց իրագործմանն ուղղված գործնական
միջոցառումները:
Մեզանից
յուրաքանչյուրի խնդիրն է նպաստելու մարդու իրավունքների պաշտպանության պետության
հանձնառության առավելագույն կատարմանը, իրավունքների պաշտպանության իրավական
հնարավորությունների հասանելիության ապահովմանը:
Արման Թաթոյան
ՀՀ մարդու
իրավունքների պաշտպան