Նոյեմբերի
17-ին զանգվածային
լրատվության միջոցներով
տարածված տեղեկությունների
համաձայն՝ ՀՀ
արդարադատության նախարարության
«Արմավիր»
քրեակատարողական հիմնարկում
ինքնասպանություն է
գործել 19-ամյա
երիտասարդ:
Ինքնասպանության
ենթադրյալ դեպքի
կապակցությամբ Մարդու
իրավունքների պաշտպանի
աշխատակազմում սկսվել
է սեփական
նախաձեռնությամբ քննարկման
ընթացակարգ, նախապատրաստվել
են իրավասու
պետական մարմիններին
ուղղված գրություններ:
Նոյեմբերի 18-ին
Պաշտպանի հանձնարարությամբ
այց է իրականացվել
«Արմավիր»
քրեակատարողական հիմնարկ՝
դեպքի հանգամանքները
պարզելու նպատակով:
Մարդու
իրավունքների պաշտպանի՝
որպես կանխարգելման
ազգային մեխանիզմի
գործունեության վերաբերյալ
տարեկան զեկույցներում
արձանագրվել է,
որ 2017 և 2018 թվականների
մահվան, ներառյալ՝
ինքնասպանության դեպքերի
կայուն ցուցանիշը
վկայում է
դրանց պատճառների
ու նպաստող
պայմանների վեր
հանմանն ու
կանխարգելմանն ուղղված
իրավասու պետական
մարմինների կողմից
համակարգային առումով
ոչ բավարար
աշխատանքի մասին:
Պաշտպանը
հարկ է համարում
արձանագրել, որ
մահվան և
հատկապես ինքնասպանության
դեպքերի առնչությամբ
չեն կատարվում
անհրաժեշտ ուսումնասիրություններ
և վերլուծություններ
դրանց պատճառների
վերհանման ուղղությամբ,
իրավասու պետական
մարմինների կողմից
կոնկրետ քայլեր
չեն ձեռնարկվում
նման դեպքերի
կանխարգելմանն ուղղված,
միջազգային չափանիշներին
համահունչ անհրաժեշտ
իրավական և
գործնական կառուցակարգեր
և ռազմավարություններ
ներդնելու ուղղությամբ:
Չափազանց
կարևոր է,
որ իրականացվի
քրեակատարողական հիմնարկ
ընդունված ազատությունից
զրկված ինքնասպանության
ռիսկայնության պատշաճ
գնահատում, ինքնավնասման
կամ ինքնասպանության
ռիսկի խմբին դասվող
ազատությունից զրկված
անձանց հասանելի
չլինեն կյանքից
զրկելու միջոցները,
իսկ ինքնասպանության
և ինքնավնասման
կանխարգելման վերաբերյալ
քրեակատարողական ծառայողներն
անցնեն պարբերական
վերապատրաստումներ: