Սահմանադրական
դատարանի հետ
ձևավորված համագործակցության
շրջանակում Մարդու
իրավունքների պաշտպանը
Սահմանադրական դատարան
է ներկայացրել
հատուկ դիրքորոշում
գրավի օրենսդրական
կարգավորումների և
պրակտիկայի վերաբերյալ։
Մասնավորապես, Սահմանադրական
դատարանը հակասահմանադրական
է ճանաչել
Վճռաբեկ դատարանի
դիմումով վիճարկվող
օրենսդրական դրույթը,
համաձայն որի՝ գրավը կիրառվում էր որպես կալանքին այլընտրանք, այլ ոչ թե ինքնուրույն խափանման միջոց։
Մարդու
իրավունքների պաշտպանը
հարցը դիտարկել
է ինչպես
օրենսդրական կարգավորումների,
այնպես էլ
կալանքի և
գրավի կիրառության
դատական պրակտիկայի
շրջանակում։ Պաշտպանը,
մասնավորապես, ընդգծել
է, որ.
- մտահոգիչ
են գրավի` որպես
կալանավորման այլընտրանքային
խափանման միջոցի
կիրառման ցածր
ցուցանիշները,
- բավարար
կենսագործված չեն
դատարանների կողմից
կալանքի կիրառության
դեպքում «ազատության
կանխավարկածով» առաջնորդվելու
և կալանքը
բացառիկ դեպքերում,
այսինքն` որպես
«վերջին
միջոց»
կիրառելու սկզբունքները,
- չկա օրենսդրական
ուղղակի պահանջ,
համաձայն որի՝
մեղադրյալի պատշաճ
վարքագիծն ապահովելու
նպատակով կալանքի
հարցը քննարկելուց
առաջ պետք է
դիտարկվի ավելի
մեղմ խափանման
միջոցների կիրառության
հնարավորությունը,
- օրենսդրորեն
կալանքի իրավաչափության
գլխավոր պայմաններից
պետք է համարվի
դրա կիրառությունը
բացառապես այն
դեպքում, երբ
ազատությունից զրկելու
հետ չկապված
խափանման միջոցներով
հնարավոր չէ
ապահովել հանցագործության
մեջ մեղադրվող
անձի պատշաճ
վարքագիծը,
- գրավի կիրառման
հարցը քննելիս
դատարանը պետք
է ունենա
լայն հայեցողություն
որոշելու, թե
արդյոք գրավը
արդյունավետ միջոց
է հետապնդվող
նպատակներն իրագործելու
նպատակով։ Դատարանը
չի կարող օրենսդրորեն
կաշկանդված լինել
այս հարցում,
- մինչդեռ,
ՀՀ քրեական
դատավարության օրենսգրքի
143-րդ հոդվածի
1-ին մասով որպես
գրավի կիրառման
միակ պայման
է դիտարկվում
քրեական վարույթն
իրականացնող մարմնի
տրամադրության տակ
մեղադրյալի գտնվելն
ապահովելը:
Ստացվում
է, որ բոլոր
այն դեպքերում,
երբ դատարանը
եզրահանգի, որ
գրավը կարող է
լինել ենթադրաբար
հանցանք կատարած
անձի կողմից
քրեական գործի
վարույթը չխոչընդոտելու
գործուն երաշխիք,
այսինքն՝ գրավի
կիրառմամբ կարելի
է անձին զերծ
պահել քննությանը
խոչընդոտելուց, այնուամենայնիվ,
կաշկանդված լինելով
ՀՀ քրեական
դատավարության օրենսգրքի
143-րդ հոդվածի
1-ին մասի կարգավորմամբ,
չի կարող կիրառել
գրավ, և փաստորեն
անձը պետք է
մնա կալանքի
տակ՝ ազատությունից
կամայական զրկվածի
կարգավիճակում։
Արդյունքում,
Պաշտպանն արձանագրել
է, որ խնդրո
առարկա կարգավորումները
կարող են վտանգել
ՀՀ Սահմանադրության
27-րդ հոդվածով
երաշխավորված անձի
անձնական ազատության
հիմնարար իրավունքը։
Մարդու իրավունքների
պաշտպանը ողջունում
է Սահմանադրական
դատարանի մոտեցումը,
որ Մարդու
իրավունքների պաշտպանի
դիրքորոշումները հրապարակվում
են իր որոշումներում: