Քաղաքական
խոսքում բռնության, դրա սպառնալիքի, անգամ բռնության հնարավորության մասին հիշատակումը
նույնքան բացարձակ մերժելի են, որքան ցանկացած այլ ոլորտում։
Բռնությունը
կամ բռնության սպառնալիքն անթույլատրելի են սկզբունքորեն՝ անկախ նրանից երբ և ում կողմից
է արվում կամ ում է ուղղված։
Դրանք
վտանգում են մարդու իրավունքների համակարգը երկրում և խաթարում համերաշխությունը հասարակությունում։
Առանց այդ էլ վիրավորանքն ու ատելության խոսքը վտանգավոր չափերի են հասել։
Բոլորս
պետք է մեր օրինակով նպաստենք համերաշխությանը, իսկ հանրային, այդ թվում՝ քաղաքական,
ու հասարակական գործիչները պետք է հրապարակային խոսքում զերծ մնան ցանկացած այնպիսի
ձևակերպումից, որը կարող է ընկալվել՝ որպես բռնություն, բռնության սպառնալիք կամ անգամ
բռնության հավանականություն և առաջացնել լարվածություն։
Արման Թաթոյան
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան