ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի
Խոշտանգումների և վատվերաբերմունքի կանխարգելման վարչությունը (Կանխարգելման ազգային
մեխանիզմ) և անկախ փորձագետները, Պաշտպանի որոշմամբ, եռօրյա չհայտարարված մշտադիտարկման
այցեր են իրականացրել Սյունիքի և Վայոց Ձորի մարզերի ազատությունից զրկման վայրեր և
հոգեբուժական հաստատություն:
Մասնավորապես, մշտադիտարկումներ են իրականացվել
«Գորիս» քրեակատարողական հիմնարկում, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի, Գորիսի և Մեղրիի
ձերբակալվածների պահման վայրերում և ոստիկանության բաժիններում, ինչպես նաև Սյունիքի
մարզային նյարդահոգեբուժական դիսպանսերում:
Պաշտպանի ներկայացուցիչներն ուսումնասիրել են
ազատությունից զրկված անձանց պահման պայմանները, հաստատություններում սանիտարահիգիենիկ
վիճակը, բժշկական օգնությանն առնչվող խնդիրները, բժշկական փաստաթղթերի պատշաճ վարումը,
դեղերի և սննդամթերքի ժամկետներին համապատասխանությունը, աշխատակիցների աշխատանքային
պայմանները և այլն:
Տեղի են ունեցել նաև առանձնազրույցներ ազատությունից
զրկված անձանց և հաստատությունների աշխատակիցների հետ:
Արձանագրված խնդիրները քննարկվել են հաստատությունների
ղեկավարների հետ: Ամփոփված վերլուծական տեղեկանքները կուղարկվեն իրավասու պետական մարմիններին,
ինչպես նաև կհանրայնացվեն: