Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է ուղեցույց պետական տարիքային կենսաթոշակի իրավունքի վերաբերյալ։ USAID-ի աջակցությամբ իրականացվող «Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության խթանում բոլորի համար» ծրագրի շրջանակումպատրաստված ուղեցույցում մանրամասն նշվում են․
- Ո՞ւմ պետք է դիմել կենսաթոշակ ստանալու համար,
- Ե՞րբ պետք է դիմել տարիքային կենսաթոշակ ստանալու համար,
- Որո՞նք են տարիքային կենսաթոշակ ստանալու պայմանները,
- Ի՞նչ պետք է նշվի դիմումում,
- Ինչպե՞ս ստանալ հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը և այլն։
Կից կարող եք տեսնել ուղեցույցը: