«Իմ գործելաոճում որևէ փոփոխություն չի արձանագրվել` անկախ 2018 թվականի քաղաքական փոփոխություններից»,- այս մասին Ազգային ժողովում 2018 թվականի տարեկան հաղորդումն ու զեկույցը ներկայացնելիս ասել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ անդրադառնալով մի շարք հարցերի՝
. Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքինն միջազգային կազմակերպությունների բարձր գնահատականներին,
. Ապրիլ-մայիս ամիսներին ոստիկանության ոչ իրավաչափ գործողություններին,
. Փողոցներ և կամուրջներ արգելափակելու իրավաչափությանը,
. Կալանքների պրակտիկային,
. Քրեակատարողական հիմնարկների և պրոբացիոն համակարգի խնդիրներին,
.Արցախի մեր հայրենակիցների իրավունքների ապահովմանը և Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հետ համագործակցությանը և այլն։