Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում 2018 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ շուրջ 5 անգամ աճել է անհատական գործերով աշխատանքի արդյունավետությունը՝ նախորդ տարիների գործունեության հետ համեմատած։
Մասնավորապես, Պաշտպանի իրավասությանը վերաբերող անհատական գործերով վերջին 5 տարիների տվյալների համեմատական պատկերը ցույց է տալիս, որ 2013 թվականին դրական լուծում ստացած բողոքների թիվը կազմել է 347, 2014 թվականին՝ 385, 2015 թվականին՝ 498, 2016 թվականին՝ 444, 2017 թվականին այդ ցուցանիշը շուրջ երկու անգամ ավելացել է՝ դառնալով 845, իսկ արդեն 2018 թվականին՝ 1576։
Դրական գործերի վիճակագրությունն ամփոփելիս հիմք են ընդունվել Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրվող, բայց միայն Պաշտպանի իրավասությանը վերաբերող անհատական բողոքները: