Շուրջ 50 երկրներից ու միջազգային կազմակերպություններից Հայաստան ժամանած համաժողովի մասնակիցները հնարավորություն ունեցան փորձի փոխանակման միջոցով ուսումնասիրել Հայաստանի մարդու իրավունքների պաշպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 10-ամյա գործունեության ձեռքբերումներն ու փորձը, ինչպես նաև քննարկել այն մարտահրավերները, որոնց բախվում են տարբեր երկրների կանխարգելման ազգային մեխանիզմները։
Երկրորդ օրվա պանելային քննարկումը նվիրված էր քրեակատարողական հիմնարկներում առողջության պահպանման իրավունքի ապահովմանը։ Համաժողովին տեսաուղերձ էր հղել Մարդու իրավունքների ազգային հաստատությունների համաշխարհային դաշինքի (GANHRI) նախագահ Բեատե Ռուդոլֆը։
Թեմայի շրջանակում իրենց երկրների փորձն են ներկայացրել Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի (CPT) նախագահի առաջին տեղակալը Մարզենա Քսելը, Ալբանիայի oմբուդսման Էրինդա Բալլանկան, Մարոկկոյի Թագավորության մարդու իրավունքների ազգային խորհրդի Ազատությունից զրկման վայրերում մարդու իրավունքների պաշտպանության վարչության պետ Աբդելհակ Էդդուկը, ինչպես նաև ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը շնորհակալություն է հայտնել միջազգային համաժողովի բոլոր մասնակիցներին՝ շեշտելով, որ ոլորտում խնդիրները վեր հանելու և լուծումներ գտնելու հարցում չափազանց կարևոր է միջազգային գործընկերների փորձն ու երկրին ուղղված հանձնարարականների կատարումը։
#ArmenianNPM_10, #ARM_NPM_10