Սիրելի´ երեխաներ,
Հարգելի´ ծնողներ,
Այսօր՝ հունիսի 1-ին, մենք նշում ենք Երեխաների պաշտպանության միջազգային օրը։
Մեզանից յուրաքանչյուրն ամեն օր իր աշխատանքով պետք է երաշխավորի երեխայի իրավունքների լիարժեք իրականացումը՝ առաջնորդվելով նրա լավագույն շահի սկզբունքով։
Երեխաների իրավունքների պաշտպանությունը մշտապես գտնվում է Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության կենտրոնում՝ աշխատակազմում գործող Երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի միջոցով։
Բոլորիս պարտքն է ամեն հնարավոր ջանք գործադրել, որպեսզի երեխաները մեծանան ընտանիքներում, ինչպես նաև աջակցել, որպեսզի նրանց համար ստեղծվեն առողջ, բարեկեցիկ և երջանիկ ընտանիքում ապրելու համար անհրաժեշտ բոլոր նախադրյալները։
Շնորհավոր երեխաների պաշտպանության միջազգային օրը․ պաշտպանելով երեխաների իրավունքները` մենք պաշտպանում ենք մեր ապագան:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան
Արման Թաթոյան