Մարտի 30-ին ՀՀ Ազգային ժողով են ուղարկվել 2017 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2017 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան զեկույցը:
«Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական նոր օրենքով ինստիտուտին վերապահված նոր գործառույթների հիման վրա 2017 թվականի տարեկան հաղորդումը ենթարկվել է կառուցվածքային զգալի փոփոխությունների:
Պաշտպանի տարեկան հաղորդումը հասանելի է հետևյալ հղումով:
Կանխարգելման ազգային մեխանիզմի տարեկան զեկույցը՝ հետևյալով: