Մարտի
20-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հանդիպել է Ազգային ժողովի տնտեսական
հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող Բաբկեն Թունյանին։
Զրուցակիցները
քննարկել են գործարարության ոլորտում իրավունքների պաշտպանության առումով առկա խնդիրները
և դրանց լուծման հնարավոր ուղղությունները։ Անդրադարձ է կատարվել գործարար միջավայրում
իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք հարցերի։
Պաշտպան
Անահիտ Մանասյանը կարևորել է այս ոլորտում նոր և արդյունավետ կառուցակարգերի ներդրումն
ու զարգացումը՝ ընդգծելով, որ այն Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության ընթացիկ
առաջնահերթություններից է։
Անդրադարձ
է կատարվել նաև համագործակցության զարգացման հեռանկարներին` նպատակ ունենալով խթանել
գործարար միջավայրում մարդու իրավունքների պաշտպանության արդյունավետ մեխանիզմների
զարգացումը։