Մարտի 12-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ են այցելել
Արմավիրի մարզի Ակնաշենի միջնակարգ դպրոցի աշակերտները: Պաշտպանի աշխատակազմի կոնվենցիոն
մանդատների ապահովման վարչության պետ Լիլիթ Աղաջանյանը, ողջունելով աշակերտներին, ներկայացրել
է Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության առաքելությունը, լիազորությունների շրջանակը,
ինչպես նաև՝ աշխատանքի հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները։
Հանդիպման ընթացքում
քննարկվել են մի շարք կարևոր թեմաներ, մասնավորապես՝ երեխաների նկատմամբ բռնության
կանխարգելման և արձագանքման մեխանիզմները, կրթության իրավունքի ապահովման հարցերը,
երեխայի անձնական տվյալների պաշտպանության և աշխատանքային իրավունքների իրացումը։ Անդրադարձ
է կատարվել նաև կանանց՝ քաղաքական և հասարակական կյանքում մասնակցության խթանման կարևորությանը,
ինչպես նաև՝ տարբեր իրավիճակներում երեխայի լավագույն շահի պահանջի ապահովման անհրաժեշտությանը։
Հանդիպումն անցկացվել
է հարց ու պատասխանի ձևաչափով, ինչը հնարավորություն է տվել աշակերտներին բարձրաձայնելու
իրենց հետաքրքրող հարցերը և ստանալու սպառիչ պատասխաններ։
Մարդու իրունքների պաշտպանի
աշխատակազմում ուսումնական հաստատությունների սաների հետ ճանաչողական հանդիպումները
կրում են շարունակական բնույթ և միտված են երեխաների իրավունքների վերաբերյալ իրազեկվածության
բարձրացմանը։