Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քաղաքացիական, սոցիալ-տնտեսական
և մշակութային իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Վլադիմիր Հովհաննիսյանն
ընդունել է Հայաստանում Ուկրաինայի դեսպանության մարդու իրավունքների հարցերով խորհրդական
Օլենա Շևչուկին։
Հանդիպմանը ներկա է եղել նաև Մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական
Ռուբինա Լալայանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում բնակվող Ուկրաինայի
քաղաքացիների շրջանում առավել հաճախ հանդիպող խնդիրները, որոնք մասնավորապես վերաբերել
են առողջապահության ոլորտին և աշխատանքային իրավունքներին։
Վլադիմիր Հովհաննիսյանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի
հաստատության գործունեության հիմնական ուղղությունները և լիազորությունները՝ ընդգծելով
կառույցի դերը Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության և խախտումների արձագանքման
գործընթացում։