Մարտի
4-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ են այցելել Ջրվեժի միջնակարգ դպրոցի
աշակերտները:
Պաշտպանի
աշխատակազմի կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության պետ Լիլիթ Աղաջանյանն աշակերտներին
ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության առաքելությունը, լիազորությունների
շրջանակը, գործունեության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները։
Հանդիպման
ընթացքում քննարկվել են երեխաների նկատմամբ բռնության կանխարգելման և արձագանքման,
հաշմանդամություն ունեցող անձանց, երեխաների աշխատանքային իրավունքների, առցանց միջավայրում
երեխայի անվտանգության, ինչպես նաև՝ ատելության խոսքի դեմ պայքարի վերաբերյալ և մի
շարք այլ հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել անչափահասներին քրեական պատասխանատվության
ենթարկելու հետ կապված, ինչպես նաև՝ տարբեր իրավիճակներում երեխայի լավագույն շահի
սկզբունքի ապահովման վերաբերյալ հարցերին:
Հանդիպման
ընթացքում աշակերտները բարձրաձայնել են իրենց մտահոգությունները և ստացել մասնագիտական
պարզաբանումներ։
Մարդու
իրունքների պաշտպանի աշխատակազմում ուսումնական հաստատությունների սաների հետ ճանաչողական
հանդիպումները կրում են շարունակական բնույթ: