Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Գենդերային հավասարության հարցերով հանձնաժողովի անդամների համար Միավորված ազգերի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հետ համատեղ անցկացվել է «Գենդերային առումով մասնակցային (փոխասական) բյուջետավորման կարողությունների զարգացում» թեմայով վերապատրաստման դասընթաց:
Այն հեռավար ձևաչափով վարել են ՄԱԶԾ գենդերային հարցերով մասնագետ Դամարիս Ռոսաբալը, կանանց հզորացման և գենդերազգայուն բյուջետավորման մասնագետ Ջոզֆին Կանդիրուն, հարկային քաղաքականության, գենդերային հավասարության տեխնիկական մասնագետ Քերոլայն Օթիմը և ՄԱԶԾ գենդերային հավասարության պորտֆելի ղեկավար Ժաննա Հարությունյանը։
Դասընթացի շրջանակում ամփոփվել են ԳՀՊ ռազմավարական ուղղությունները, ինչպես նաև իրականացվել է գործնական դասընթաց՝ գենդերազգայուն բյուջետավորում վարելու հմտությունների վերաբերյալ։
Դասընթացն իրականացվել է Գենդերային հավասարության պարգևադրոշմի ներդրման գործընթացի շրջանակներում, որը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում պաշտոնապես գործարկվել է 2024 թվականի ապրիլի 9-ին։