Մարդու
իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մարտի 4-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում
Ֆինլանդիայի արտակարգ և լիազոր դեսպան Կիրստի Նարինենին:
Հանդիպման
ընթացքում քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մի շարք կարևոր
հարցեր։ Մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել կանանց, ազգային փոքրամասնությունների
և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության խնդիրներին, ատելության
խոսքի կանխարգելման, կրոնական ազատությունների ապահովման, քրեական վարույթի շրջանակներում
իրավունքների երաշխիքների հետ կապված հարցերին։
Զրուցակիցները
կարևորել են միջազգային համագործակցությունը մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարական
արժեքների ամրապնդման գործում։
Հանդիպման
ավարտին կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ շարունակելու համատեղ
ջանքերը մարդու իրավունքների պաշտպանության և խթանման ուղղությամբ։