Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանման
ղեկավար Զարինե Հովհաննիսյանը մասնակցել է «Ներառական կրթության արձագանքման և հետադարձ
կապի միասնական համակարգ» թեմայով աշխատաժողովին և հանդես եկել՝ որպես խոսնակ:
Զարինե Հովհաննիսյանը խոսել է համընդհանուր ներառական կրթության
համատեքստում հաշմանդամություն ունեցող անձանց համար առանց խտրականության կրթության
մատչելիությունը ապահովելու` պետության պարտավորության մասին։
Պաշտպանի ներկայացուցիչը պանելային քննարկման ընթացքում խոսել
է հաշմանդամություն ունեցող անձանց կրթության իրավունքի ապահովման տեսանկյունից դեռևս
շարունակվող խնդիրների մասին, որոնք վերաբերում են՝
▪️ մատչելիության ապահովման և խելամիտ հարմարեցումների տրամադրման
հետ կապված խնդիրներին,
▪️ կրթության որակի և արդյունավետության ապահովման հետ կապված
խնդիրներին,
▪️ հաշմանդամություն ունեցող երեխաների կրթությունը առանձին
միջավայրում կազմակերպելու խնդիրներին:
Պանելային քննարկումը կազմակերպվել էր «Լուսաստղ» հասարակական
կազմակերպության կողմից՝ Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ իրականացվող
«Համընդհանուր ներառում 2. բյուջեից քաղաքականություն» ծրագրի շրջանակներում։