Հունվարի
9-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է Իրավաբանների հայկական
ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են մարդու իրավունքների
պաշտպանության ոլորտում համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր։ Այս համատեքստում
Անահիտ Մանասյանը նշել է քաղաքացիական հասարակության հետ համագործակցության կարևորությունը
և ընդգծել առկա խնդիրներին համատեղ լուծումներ մշակելու արդյունավետությունը։
Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են համագործակցության
շարունակականության պատրաստակամությունը։