Դեկտեմբերի
30-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի նախաձեռնությամբ շնորհակալագրեր
են հանձնվել ՄԻՊ վարչական շենքի պահպանությունն իրականացրած Ոստիկանության գվարդիայի
ծառայողներին:
ՄԻՊ աշխատակազմի
վարչական շենքի, հարակից շինությունների պահպանության իրականացումը երկար տարիներ բարեխղճորեն,
բարձր կարգապահությամբ ու պատասխանատվությամբ կազմակերպելու համար շնորհակալագրեր են
հանձնվել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության գվարդիայի կարևորագույն նշանակության օբյեկտների պահպանման
գնդի 2-րդ գումարտակի հրամանատար, փոխգնդապետ
Վլադիմիր Հայրապետովին, նույն գնդի
2-րդ գումարտակի վաշտի հրամանատար, մայոր Լևոն Դոլմազյանին, դասակի հրամանատար, լեյտենանտ
Արսեն Վարդանյանին, ԴՀՕ (դասակի հրամանատարի օգնական) ինքը և ջոկի հրամանատար, ոստիկանության
ավագ ենթասպա Գևորգ Թորոսյանին, ավագ ոստիկաններ, ոստիկանության ենթասպաներ Դավիթ Ծատուրյանին
և Ռաֆայել Սուլթանյանին։
Իր խոսքում
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շնորհակալություն է հայտնել Ոստիկանության
գվարդիայի ծառայողներին ցուցաբերած նվիրումի և բարձր պրոֆեսիոնալիզմի համար՝ մաղթելով
խաղաղ ծառայություն, առողջություն և նոր հաջողություններ նրանց կարևոր ու պատասխանատու
ծառայության ընթացքում. «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Մարդու իրավունքների
պաշտպանի աշխատակազմի վարչական շենքի պահպանությունը երկար տարիներ բարձր պատասխանատվությամբ
և բարեխղճորեն իրականացնելու համար՝ մաղթելով խաղաղ ծառայություն, առողջություն և նոր
հաջողություններ Ձեր կարևոր ու պատասխանատու աշխատանքում»։
Միջոցառումը
կազմակերպվել է ՄԻՊ աշխատակազմի վարչական շենքի և հարակից շինությունների պահպանությունն
իրականացրած Ոստիկանության գվարդիայի ծառայողների ծառայության ավարտի կապակցությամբ։