Դեկտեմբերի 13-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի
կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների
պաշտպանության բաժնի պետ Աքսանա Ղահրամանյանը մասնակցել է ոլորտում գործունեություն
իրականացնող հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ կազմակերպված սեղանի թենիսի
«Հավասարը՝ հավասարին» բաց առաջնությանը։
Միջոցառումը նվիրված էր հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների
պաշտպանության միջազգային օրվան և նպատակ ուներ խթանել հավասար հնարավորությունները,
ներառականությունը և հասարակության տարբեր խմբերի միջև փոխըմբռնումը՝ սպորտի միջոցով։
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը կարևորում է նման
նախաձեռնությունները՝ դիտարկելով դրանք որպես հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների
իրացմանը, հասարակական կյանքում նրանց լիարժեք և հավասար մասնակցության ապահովմանը
նպաստող արդյունավետ միջոց։