Դեկտեմբերի 16-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի
գլխավորությամբ աշխատակազմում անցկացվել է խորհրդակցություն:
Ստորաբաժանումների ղեկավարները Պաշտպանին ներկայացրել են ընթացիկ
աշխատանքներն ու մինչև տարեվերջ նախանշված ծրագրերը։
Քննարկվել են աշխատանքի կազմակերպման մեթոդաբանությանը վերաբերելի
հարցեր:
Անահիտ Մանասյանը նշել է, որ կառույցում մարդու իրավունքների
պաշտպանության մեխանիզմների լավարկման աշխատանքները պետք է կրեն շարունակական բնույթ։
Խորհրդակցության ավարտին Անահիտ Մանասյանի կողմից տրվել են համապատասխան
հանձնարարականներ և նախանշվել աշխատանքի կարևոր ուղղությունները: