Մարդու
իրավունքների պաշտպանի աշխատակազմի կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության հաշմանդամություն
ունեցող անձանց իրավունքների պաշտպանության բաժնի պետ Աքսանա Ղահրամանյանը որպես բանախոս
մասնակցել է Երևանի թիվ 3 տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի և
«Ներառում Հայաստան» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ կազմակերպված «Ներառականությունը
որպես անվտանգ և ապահով կրթական միջավայրի հիմք» խորագրով աշխատաժողովին։
Աշխատաժողովի ընթացքում Մարդու իրավունքների
պաշտպանի ներկայացուցիչը, ի թիվս այլնի, ներկայացրել է ուսումնական հաստատություններում
ներառականության ապահովման ոլորտում մատչելիության ապահովման և խելամիտ հարմարեցումների
տրամադրման, կրթության որակի և արդյունավետության ապահովման, հաշմանդամություն ունեցող
երեխաների կրթությունն առանձին միջավայրում կազմակերպելը բացառելու և երեխաների նկատմամբ
բռնության դեպքերի կանխարգելման, բացահայտման ու արձագանքման հետ կապված խնդիրներ:
Մարդու իրավունքների պաշտպանը շարունակելու
է ոլորտում առկա մարտահրավերների հասցեագրմանն ուղղված աշխատանքները՝ համագործակցելով
համապատասխան պետական մարմինների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: