Այսօր
Կին իրավապաշտպանների միջազգային օրն է:
Շնորհավորում
եմ` հատուկ ընդգծելով, որ կին իրավապաշտպանների հետևողական աշխատանքը, համարձակությունը
և անսպառ նվիրումը նպաստում են` ստեղծելու ավելի արդար, համերաշխ և ներառական հասարակություն։
Կին իրավապաշտպանների
ջանքերն ու ակտիվ գործունեությունը շարունակական ոգեշնչման աղբյուր են։ Այդ գործունեությունը
պետք է իրացվի անվտանգ, սոլիդար միջավայրում, իսկ կին իրավապաշտպանները պետք է զերծ
լինեն որևէ տեսակի թիրախավորումից:
Անահիտ
Մանասյան
Հայաստանի
Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան