Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանման ղեկավար
Զարինե Հովհաննիսյանը հանդես է եկել որպես խոսնակ՝ «Անվտանգ և ապահով կրթական միջավայր»
խորագրով աշխատաժողովին:
Աշխատաժողովի ընթացքում Զարինե Հովհաննիսյանը
ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցը, որը վերաբերում է երեխայի
նկատմամբ բռնության դեպքերի բացահայտման, կանխարգելման, արձագանքման հետ կապված խնդիրներին
Հայաստանի Հանրապետությունում։
Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչը զեկույցի
ընթացքում խոսել է 2024 թվականի ընթացքում դեռևս շարունակվող խնդիրների մասին, որոնք
վերաբերում են՝
▪️ երեխաների նկատմամբ բռնության բացահայտման,
կանխարգելման և արձագանքման հարցում համապարփակ մոտեցումներ ապահովող ռազմավարության
բացակայության և թերի օրենսդրական կարգավորումների հետ կապված խնդիրներին
▪️ երեխաների նկատմամբ բռնության դեպքերի բացահայտման,
կանխարգելման և արձագանքման հարցում մասնագիտական պատրաստվածության հետ կապված խնդիրներին
▪️ իրավագիտակցության, իրազեկվածության մակարդակի
բարձրացման, կարծրատիպերի վերացման հետ կապված խնդիրներին
▪️ երեխաների նկատմամբ բռնության վերաբերյալ
ճշգրիտ վիճակագրական միասնական տվյալների բացակայության հետ կապված խնդիրներին։
Աշխատաժողովը կազմակերպվել էր Սպիտակի տարածքային
մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի նախաձեռնությամբ։