Նոյեմբերի 21-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կոնվենցիոն
մանդատների ապահովման վարչության ներկայացուցիչները Ծաղկաձորում մասնակցել են Մարդու
իրավունքների պաշտպանի կողմից և Ռաուլ Վալենբերգի մարդու իրավունքների եվ մարդասիրական
իրավունքի ինստիտուտի աջակցությամբ կազմակերպված «Հաշմանդամություն ունեցող անձանց
իրավունքների մասին կոնվենցիայի ներպետական կիրարկումը և վերահսկումը» խորագրով աշխատաժողովին:
Աշխատաժողովի նպատակն էր քարտեզագրել Մարդու իրավունքների պաշտպանի
գործառույթները՝ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի
շրջանակում (CRPD մանդատ), և ամրապնդել Պաշտպանի դերը հաշմանդամություն ունեցող անձանց
իրավունքների մշտադիտարկման, պաշտպանության և խթանման գործընթացում:
Միջոցառման ընթացքում, ի թիվս այլնի, վեր են հանվել Մարդու իրավունքների
պաշտպանի գործունեության ընթացքում առկա խնդիրները և քննարկվել են դրանց լուծմանն ուղղված
առաջարկությունները, ինչպես նաև ձեռք է բերվել պայմանավորվածություն հետագա աշխատանքների
իրականացման վերաբերյալ: