Նոյեմբերի
17-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հյուրընկալել է «Զովունու Ռուբիկ Բաղդասարյանի
անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի աշակերտներին:
Հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, դպրոցականներին
ներկայացվել են Պաշտպանի ինստիտուտի առաքելությունը, լիազորությունների շրջանակը, աշխատանքի
հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները: Քննարկվել են երեխաների իրավունքների
պաշտպանությանն առնչվող մի շարք հարցեր, այդ թվում՝ երեխաների նկատմամբ բռնության կանխարգելման,
կրթության իրավունքի ապահովման և երեխայի անձնական տվյալների վերաբերյալ։
Առանձնահատուկ
ուշադրություն է դարձվել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության
վերաբերյալ հարցերին, ինչպես նաև իրավունքի վերաբերյալ պատշաճ իրազեկվածությանը, ներառական
և խտրականությունից զերծ միջավայրին: Հանդիպումն անցկացվել է հարց ու պատասխանի ձևաչափով,
ինչը հնարավորություն է տվել աշակերտներին բարձրաձայնելու իրենց հուզող հարցերը։
Մարդու
իրավունքների պաշտպանի աշխատակազմում ուսումնական հաստատությունների սաների հետ ճանաչողական
հանդիպումները կրում են շարունակական բնույթ: