Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը նոյեմբերի 7-ին մասնակցել է Հայաստանում ֆրանսիական համալսարանի (ՀՖՀՀ) կողմից կազմակերպված աշխատանքի տոնավաճառին։
Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն ուսանողներին ներկայացրել են՝
մարդու իրավունքների ոլորտում իրականացվող բարեփոխումները,
կադրային քաղաքականությունը,
Մարդու իրավունքների պաշտպանի հիմնական գործառույթներն ու գործունեության առաջնահերթությունները։
ՀՖՀՀ-ի հիմնադրման 25-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառման հիմնական նպատակն էր․
ներկայացնել կրթական ու աշխատանքային հնարավորությունները,
ապահովել արդյունավետ համագործակցություն գործատուների, ուսանողների և շրջանավարտների միջև,
թեմատիկ քննարկումների միջոցով վերհանել կրթական համակարգի և գործատուների համագործակցության ներկա վիճակը, առկա խնդիրները և զարգացման հեռանկարները։
ՄԻՊ աշխատակազմում թափուր հաստիքների վերաբերյալ հայտարարությունները՝ հետևյալ հղումով․