ՀՀ մարդու
իրավունքների պաշտպանի աշխատակազմի քաղաքացիական, սոցիալ-տնտեսական և մշակութային իրավունքների
պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Վլադիմիր Հովհաննիսյանը և Քրեական արդարադատության
ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար
Արամ Մինասյանը 2025 թվականի հոկտեմբերի 22-ին Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում
մասնակցել են Օմբուդսմանների եվրասիական դաշինքի տասներորդ համաժողովին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Օմբուդսմանների
եվրասիական դաշինքի երկրներում դժվարամատչելի, հեռավոր և գյուղական բնակավայրերում
բնակվող անձանց իրավունքների պաշտպանության հարցեր։ Վլադիմիր Հովհաննիսյանը գործընկերներին
է ներկայացրել Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերում ապրող անձանց իրավունքների
պաշտպանության վիճակի վերաբերյալ տեղեկատվություն:
Համաժողովի ընթացքում Շրի Լանկայի մարդու իրավունքների
ազգային հանձնաժողովը միացել է Օմբուդսմանների եվրասիական դաշինքին:
Համաժողովի մասնակիցները պայմանավորվածություն
են ձեռք բերել շարունակել համագործակցությունն ինչպես դաշինքի, այնպես էլ պետությունների
միջև երկկողմ հարաբերությունների շրջանակներում՝ մարդու իրավունքների և ազատությունների
պաշտպանության և խթանման նպատակով։
2025 թվականի հոկտեմբերի 23-ին Պաշտպանի ներկայացուցիչները
մասնակցել են նաև «Մարդու իրավունքների պաշտպանության խնդիրներ՝ Օմբուդսմանների լավագույն
փորձառություններով փոխանակում» իններորդ միջազգային գիտագործնական կոնֆերանսին, որին
քննարկվել են հասարակության թվայնացման պայմաններում մարդու իրավունքների պաշտպանության
հարցեր։