2026 թվականի
պետական բյուջեի նախագծով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ծախսերը նախատեսված
են 602 մլն դրամի չափով։
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը
նշել է, որ Հայաստանին ուղղված միջազգային կառույցների գրեթե բոլոր հանձնարարականներում
շեշտվում է մարդու իրավունքների ոլորտում, մասնավորապես ՄԻՊ հաստատության ֆինանսավորման
մակարդակի բարձրացման անհրաժեշտությունը. «Միջազգային հանձնարարականներում արձանագրվել
է, որ առկա մարդկային և ֆինանսական ռեսուրսները բավարար չեն՝ Պաշտպանի մանդատի ամբողջ
ծավալով իրականացումն ապահովելու համար»,– նշել է Պաշտպանը։
Պաշտպանը կարևորել է նաև շենքային պայմանների
բարելավումն ու աշխատակազմի աշխատավարձերի բարձրացումը՝ դրանք դիտարկելով որպես համակարգի
կայունության և մասնագիտական ներուժի պահպանման հիմնական նախապայման։
Անահիտ Մանասյանն անդրադարձել է հաստատությունում
իրականացվող համակարգային բարեփոխումներին:
Նիստի ընթացքում Անահիտ Մանասյանը պատասխանել
է Ազգային ժողովի պատգամավորների հարցերին։