2025 թվականի
պետական բյուջեի նախագծով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի բյուջետային ծախսերը
նախատեսված են 587 մլն դրամ:
Մարդու
իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, Ազգային ժողովում ներկայացնելով իր ղեկավարած
հաստատության բյուջետային ծրագրերը, նշել է, որ այս ընթացքում կարևոր է ՄԻՊ հաստատության
շենքային պայմանների բարելավումը:
Պաշտպանը
նաև կարևորել է կառույցի աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման հարցը: Անահիտ Մանասյանը
պատասխանել է պատգամավորների հարցերին: