Մարդու
իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ հոկտեմբերի 23-ին ՄԻՊ աշխատակազմի
Շիրակի մարզային ստորաբաժանման ղեկավար Լուսինե Նահապետյանն այց է իրականացրել ՀՀ ԱՆ
«Արթիկ» քրեակատարողական հիմնարկ և առանձնազրույց ունեցել փաստաբան Ռուբեն Մխիթարյանի
հետ։
Այցի մանրամասները խորհրդապահական են և ենթակա
չեն հրապարակման:
Փաստաբանի իրավունքների պաշտպանության հարցը
գտնվում է Պաշտպանի ուշադրության ներքո։ Իրականացված այցի արդյունքները կամփոփվեն և
արձանագրված խնդիրների կապակցությամբ անհրաժեշտ պարզաբանումներ կպահանջվեն իրավասու
մարմիններից։