Մարդու
իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները հոկտեմբերի 10-ին Շիրակի մարզում
հերթական հանդիպումն են ունեցել հաշմանդամություն ունեցող անձանց հետ:
Հանդիպումը կազմակերպվել է Մարդու իրավունքների
պաշտպանին առընթեր հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերով
հասարակական խորհրդի անդամ, ՀՀ Շիրակի մարզի Գյումրի համայնքի «Ագաթ» հաշմանդամություն
ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպության հետ
համատեղ:
Քննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց
իրավունքների ապահովման հետ կապված մի շարք հարցեր, վեր են հանվել ոլորտում առկա խնդիրները,
ներկայացվել են Մարդու իրավունքների պաշտպանի մշտադիտարկման լիազորության իրականացման
շրջանակում հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավման հնարավորությունները և այլն։
ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները հաշմանդամություն
ունեցող անձի հետ համատեղ իրականացրել են հերթական մշտադիտարկման այցը ՀՀ Շիրակի մարզի
«Գյումրու թիվ 27 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիությունը
դիտարկելու նպատակով։
Այցի ընթացքում արձանագրվել են հաշմանդամություն
ունեցող անձանց համար մատչելիության ապահովման հետ կապված մի շարք խնդիրներ, որոնք
կամփոփվեն և կհասցեագրվեն իրավասու մարմիններին:
Այցն իրականացվել է 2025 թվականին Մարդու իրավունքների
պաշտպանի կողմից հայտարարված իրազեկման արշավի շրջանակներում: